Ավելի քան 120 երկրներում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոցներ` բողոքելու կլիմայական փոփոխությունների դեմ: Ցուցարարները նաև բողոքում են, որ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում մոտալուտ աղետը կանխելու համար: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Մի շարք երկրներում նաև աշակերտներն են միացել բողոքի ցույցերին՝ հայտարարելով դասադուլ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ:
Չիլիում բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ:
Հավելենք, որ բողոքի այս գլոբալ ալիքի ոգեշնչման աղբյուրը շվեդ ուսանող և շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստ Գրետա Տունբերգն է, ով ամեն շաբաթ բողոքի ակցիաներ է իրականացնում խորհրդարանի շենքի մոտ: