fbpx
Հասարակություն

Բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց. ցուցարարները պահանջում են տնօրենի հրաժարականը

Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից դժգոհ մի խումբ մարդիկ այսօր առավոտից իրենց դժգոհություններն են հայտնում բողոքի ակցիայի տեսքով: Այս պահին Կենդանաբանական այգու մոտ հավաքվել է շուրջ 20 ցուցարար, որոնք հիմնականում կենդանասերներ են և այգու նախկին աշխատակիցներ:

Ցուցարարների պահանջը չի փոխվել, նրանք պաստառներ են պահում, որոնց վրա գրված է տնօրենի անունը: Ցուցարարները վանկարկում են «Ռուբե՛ն, հեռացի՛ր»:

Ցուցարարներն ասում են, որ Ռուբեն Խաչատրյանը չի ցանկանում կենդանասերներին ներառել այգու կառավարման գործընթացում, և հենց դա է պատճառը, որ այգում տեղի են ունենում կենդանիների անկման դեպքեր:

Ակտիվիստները կարծում են, որ Ռուբեն Խաչատրյանը կամայական որոշումներ է կայացնում՝ անտեսելով կենդանիներից հասկացող մարդկանց խորհուրդները:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կասեցնել տնօրենի լիազորությունները, հայտարարել մրցույթ, կազմել խորհուրդ, որում կլինեն Երևանի քաղաքապետարանի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, որոնք էլ կընտրեն նոր տնօրենին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ