Բողոքի ակցիայի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից: Հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ ասվում է.
«Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժածները՝ ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել են և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:00-ի սահմաներում, Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում , 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության աշխատակիցը՝ /Ա. Կ. 1992 թվականի ծնված/, ստացել է գլխի շրջանի վնասվածք,իսկ մյուս քաղաքացին՝ Հ. Ս. 1953 թվականի ծնված/, գոտկային շրջանի վնասվածք»: