Սլովակիայի մայրաքաղաքում առաջին անգամ կաշխատի գիշերային քաղաքապետը: Այս մասին հայտնում է Euro+-ը:
Քաղաքապետը պատասխանատու է քաղաքի գիշերային կյանքի զարգացման համար, իսկ կեսգիշերից հետո նա միջնորդ կհանդիսանա պաշտոնյաների ու գիշերային հաստատությունների տերերի միջև:
Բացի դրանից՝ քաղաքապետի պարտականությունների մեջ է մտնում գիշերային ժամերին անվտանգության համակարգի բարելավումը, որն իր մեջ ներառում է գիշերային լուսավորության անխափան ապահովումը և իրավապահների աշխատանքի բարելավումը:
Բրատիսլավան ԵՄ երկրների մեջ երկրորդ մայրաքաղաքն է, որում գործում է գիշերային քաղաքապետի պաշտոնը: ԵՄ մայրաքաղաքներից առաջինը Ամստերդամն էր, որ 2012-ին գիշերային քաղաքապետի պաշտոն սահմանեց, որից հետո 2014-ին նույն պաշտոնը հաստատեցին Լոնդոնում, 2019-ին՝ Պրահայում:
Փոխանցում է shantnews.am-ը։

