ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարկինյոսը կարծում է, որ Բրազիլիայի հավաքականը ԱՄՆ-ում մեկնարկող Ամերիկայի գավաթի ֆավորիտն է։
«Բրազիլիան միշտ ֆավորիտ է, բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում»,- Մարկինյոսի խոսքն է մեջբերել derbyderbyderby.it-ը։
Բրազիլիայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության D խմբում է։ Մրցաշարում բրազիլացիներն առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 24-ին՝ Կոստա Ռիկայի դեմ։ Նույն խմբում են նաև Պարագվայի և Կոլումբիայի հավաքականները։