fbpx
Աշխարհ

Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է մոտ 13 տարվա բանտարկության

Դաշնային դատավոր Գաբրիելա Հարդը Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղավոր Է ճանաչել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ՝ քաղաքական գործչի դեմ սկսված երկրորդ քրեական դատավարության շրջանակներում: Փետրվարի 6-ին այս մասին հայտնել Է Globo հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուլա դա Սիլվան դատապարտվել Է 12 տարվա և 11 ամսվա բանտարկության: Խնդրո առարկա գործը վերաբերում Է Սան Պաուլուի նահանգի Ատիբայա բնակավայրում գտնվող տանը և հողամասին: Իրավապահ մարմինների վարկածով՝ այդ անշարժ գույքի իսկական սեփականատերը Լուլա դա Սիլվան Է, թեև պաշտոնապես այն գրանցված Է նրա շրջապատի մարդկանց անուններով: Հետաքննությունը ենթադրում Է, որ Ատիբայայի տունը նախկին նախագահի կողմից կարող Էր ձեռք բերվել ապօրինի ստացված միջոցներով կամ քաղաքական գործչին հանձնված լինել ինչ-ինչ արտոնությոնների փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ