Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգում առնվազն տասը մարդ է զոհվել արևադարձային անձրևների պատճառով, որոնք տարածաշրջանում սկսվել են ապրիլի 8-ին:
Հաղորդվում է նաև տասնյակ անհետ կորածների մասին, սակայն ստույգ թիվ չի նշվում:
Հորդառատ անձրևների հետևանքով ողողված են տարածաշրջանի ճանապարհների մեծ մասը, իսկ տարերքի հարուցած սողանքները հանգեցրել են մի շարք շենքերի ավերման:
Այժմ հրշեջ ծառայություները շարունակում են որոնողափրկարարական գործողությունները:
