fbpx
Աշխարհ

Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը 58-ի է հասել

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը 58-ի է հասել, 305 մարդ համարվում է անհայտ կորած. հայտնում է РИА Новости-ն:

Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 26-ին:

Ամբարտակի ներքևում սրճարան է եղել, որտեղ էլ հարյուրավոր աշխատակիցներ են եղել:

Մինաս Ժերայսի նահանգապետի խոսքով` աղետի գոտում անհայտ կորածներին կենդանի հայտնաբերման հնարավորությունը քիչ է: Դեպքի վայրում այժմ հողագործական մեքենաներով աշխատում են փրկարարները: Փլուզման պատճառը դեռևս պարզ չէ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ