Բրազիլիայի Մանաուս քաղաքում մոլեգնած հրդեհի հետևանքով մոտ 600 տուն է ոչնչացվել, հայտնում են Ամազոնասի նահանգի հրշեջ ծառայությունից:
Globo պորտալի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով 4 մարդ է տուժել: Զոհերի մասին չի հաղորդվում:
Հրդեհը տարածվել է աղքատ շրջանից, որտեղ գերակշռում են փայտե շինությունները: Այնուհետև այն տարածվել է քարե տների շրջանում:
