Ֆրանսիական կինոյի լեգենդար դերասանուհի Բրիջիտ Բարդոն կրկին հայտնվել է բժիշկների հսկողության տակ։ 91-ամյա դերասանուհին մոտ 10 օր առաջ տեղափոխվել է Տուլոնի «Սեն-Ժան» հիվանդանոց, որտեղ շարունակում է բուժումը։ Այս մասին հայտնում է Var-Matin պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հոկտեմբերին դերասանուհին արդեն երեք շաբաթ անցկացրել էր նույն հիվանդանոցում՝ լուրջ հիվանդության պատճառով վիրահատվելուց հետո։ Հիվանդության բնույթը, սակայն, չի բացահայտվել։
Ապրիլին Բարդոն նույնպես հոսպիտալացվել էր ծանր շնչառական անբավարարության պատճառով։ Այդ ժամանակ նա հայտնվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն հրաժարվել էր վիրահատությունից։ Ֆրանսիական կինոյի ամենանշանավոր դերասանուհիներից մեկը շարունակում է պայքարել առողջական խնդիրների դեմ՝ մնալով հանրության ուշադրության կենտրոնում։

