fbpx
Աշխարհ

Բրիտանիայի ԱԳ փոխնախարարը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից ակտիվիստ կնոջ հետ կոպիտ վարվելու համար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Մարկ Ֆիլդը ժամանակավորապես հեռացվել է իր պաշտոնից պաշտոնական ընթրիքի ժամանակ տհաճ միջադեպից հետո: Ընթրիքի ժամանակ նա կոպիտ կերպով դուրս է հրավիրել էկո-ակտիվիստ կնոջը միջոցառման սրահից։ Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Ֆիլդը հայտարարել է, որ զղջում է ակտիվիստ Ջանեթ Բարքերի հետ կոնֆլիկտի և նրան դուրս հրավիրելու համար, քանի որ բողոքողները ընդհատել են գանձարանի կանցլեր Ֆիլիպ Համոնդի ելույթը:

Ընդ որում՝ Ֆիլդը հայտարարել է, որ իսկապես հուզված էր, քանի որ կինը կարող էր զինված լինել:

Իր հերթին Բարքերը հայտարարել է հեռուստաալիքին, որ չի պատրաստվում դիմել ոստիկանություն՝ նշելով, որ նախարարը պետք է մասնակցի զայրույթը վերահսկելու դասընթացներին:

Տեղի ունեցածի լուսանկարները տարածվել են համացանցում: Այդ կապակցությամբ Աշխատավորների կուսակցության որոշ ներկայացուցիչներ կոչ են արել աշխատանքից հեռացնել Ֆիլդին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ոստիկանությունն ուսումնասիրում է տեղի ունեցածը, իսկ Ֆիլդը հրավիրվել է Կառավարություն և Պահպանողական կուսակցություն:

Բացի այդ, Ֆիլդը կհեռացվի փոխնախարարի պաշտոնից հետաքննության ընթացքում:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի: Կարմիր զգեստներով էկո-ակտիվիստ կանայք պնդում են, որ ցանկացել են ելույթ ունենալ այն թեմայի շուրջ, թե որքանով կործանիչ է գոյություն ունեցող համակարգը:

Սակայն երկրի ԱԳ փոխնախարարը բռնել էր ակտիվիստ կանանցից մեկին և կոպտորեն դուրս հրավիրել նրան միջոցառման սրահից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ