fbpx
Աշխարհ

Բրիտանիայի թագուհին հրաժարվել է բնական մորթուց հագուստից

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հրաժարվել է բնական մորթուց հագուստ կրելուց: Այս մասին, ինչպես փոխանցում է Daily Mail-ը, թագուհու անձնական խորհրդական և նրա գլխավոր մոդելավորող Անժելա Քելլին գրել է իր «Մետաղադրամի հակառակ կողմը: Թագուհին, դերձակը և զգեստապահարանը» գրքում:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին տարվա ցուրտ եղանակին արհեստական մորթուց իրեր սկսել է կրել 2019 թվականից:

Ընդ որում, չի հստակեցվում, թե արդյոք Էլիզաբեթ 2-րդի որոշումը վերաբերում է նաև արարողակարգային զգեստներին, օրինակ՝ մանուշակագույն թավշյա թիկնոցին, որը եզերված է ճերմակ կզաքիսի մորթով: Թագուհին այն կրել է իր թագադրման օրը՝ 1953 թվականին:

Թագուհու ոճաբանը չի ճշտել, թե ինչով է պայմանավորված բնական մորթուց հրաժարվելու որոշումը: Սակայն նշվում է, որ Էլիզաբեթ 2-րդը բազմիցս քննադատության է ենթարկվել մուշտակներ կրելու պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ