Բրիթնի Սփիրսի հայրը խստացրել է երգչուհու անվտանգությունը

Հրապարակող՝

Բրիթնի Սփիրսի հայրը խստացրել է երգչուհու անվտանգությունը

37-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ չի վստահում իրեն շրջապատողներին, ինչից հետո երգչուհու հայրը՝ Ջեյմս Սփիրսը որոշել է ուժեղցնել խնամակալի իր լրազորությունները։

Ինչպես հայտնում է TMZ-ը, այն ժամանակ, երբ դատարանը չեղարկեց Բրիթնի Սփիրսի գործողությունների ազատության միջնորդությունը, նրա հայրը, առանց որի երգչուհին չի կարող ազատ տնօրինել միջոցները, որոշել է դստեր հանդեպ խստացնել  հսկողությունը։

Տղամարդը դիմել է ինը լրացուցիչ նահանգներում իր լիազորությունների ընդարձակման խնդրանքով։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Նա ցանկանում է, որ բացի իրենից ոչ ոք չկարողանա Բրիթնիի կարիերայի եւ երկրպագուների վերաբերյալ որոշումներ կայացնել։

Այսպիսով Ջեյմսը կսահմանափակի դստեր շփումը մարդկանց հետ, որոնք կարող են բացասաբար ազդել նրա վրա։

Ամենաթարմ