«Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայամանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ է: Ադրբեջանի զգայունությունն առանց հաշվի առնելու մի՞թե որևէ քայլ կանենք:
Պետք է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները միաժամանակ կարգավորելով քայլեր ձեռնարկել, խնդիրները լուծել: Սա Հայաստանի համար ավելի ողջամիտ կլինի:
Ղարաբաղի հարցը, բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։