fbpx
Սպորտ

Բռնցքամարտի 18-22 տարեկանների ԵԱ. հրապարակվել է Հայաստանի հավաքականի կազմը

Մարտի 7-17-ը Վլադիկավկազում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տարվա առաջին ստուգատեսին Հայաստանը կներկայանա 10 բռնցքամարտիկով՝ 7 տղա և 3 աղջիկ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Աղջիկների մրցաշարում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Մրցավայր կմեկնի նաև աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանը:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ