ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել STMicroelectronics ընկերության ներկայացուցիչների հետ

Հրապարակող՝

bta

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում նոյեմբերի 13-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է STMicroelectronics ընկերություն՝ քննարկելու կիսահաղորդչային (սեմիկոնդուկտորային) ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։ Պատվիրակությանն ընդունել է ընկերության կենտրոնական հետազոտական և զարգացման խմբի փոխնախագահ Մուսսա Բելխիտերը։

Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը և պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ ընդգծելով կիսահաղորդչային նախագծման, արհեստական բանականության և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու պետական առաջնահերթությունները։

Նշենք, որ STMicroelectronics ընկերությունը  համաշխարհային առաջատար է  կիսահաղորդիչների նախագծման և արտադրության ոլորտում՝ սպասարկելով ավտոմոբիլային, արդյունաբերական և «Ինտերնետի իրերի» (IoT) ոլորտները։

Ամենաթարմ