2025 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջե մուտքագրվել է շուրջ 2 տրլն 441.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Սա 2024 թվականի համադրելի ցուցանիշից ավելի է 13.6 %-ով, իսկ 2023-ի համեմատ՝ 21.7 %-ով: Մուտքերի աճը հիմնականում պայմանավորված է ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի բարձրացումով, ինչպես նաև տնտեսական ակտիվության աճով և վարչարարության արդյունավետության բարելավմամբ:
Տարվա ընթացքում բացահայտվել է շուրջ 2500 չգրանցված աշխատող, իսկ բիզնեսին և քաղաքացիներին վերադարձվել է 382.1 մլրդ դրամ:

