ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» աշխատակիցների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը։
Աշխատակիցները ստանում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդեն երկրորդ ներարկումը։
- Առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել՝ քովիդի դեմ պայքարի մասով
- Առողջապահության նախարարությունում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը
«Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում անպայմանորեն պատվաստվել COVID-19-ի դեմ. համավարակի աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է»,- հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից: