Գերմանիայի առաջնության նախավերջին տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվել էր արդեն երրորդ տեղը ապահոված ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճած «ՌԲ Լայպցիգին»։ Այս խաղում հաղթելուց հետո մյունխենյան թիմը առաջնության ավարտից մեկ տուր առաջ, կարող էր հռչակվել չեմպիոն, սակայն հանդիպումն ավարտվեց ոչ ոքի ՝ 0։0։ «Բավարիան» 75 միավորով պահպանեց առաջին տեղը, սակայն նրան հետապնդող Դորտմունդի «Բորուսիան» դժվարին պայքարում 3։2 հաշվով պարտության մատնեց «Դյուսելդորֆին» եւ մյունխենյան ակումբից ետ է մնում 2 միավորով։
Բունդեսլիգայի չեմպիոնը կորոշվի վերջին տուրում, որը կկայանա մայիսի 18-ին։