Գերմանական Բունդեսլիգայի վերջին տուրից առաջ հայտարարվել է առաջնության այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը։
Առաջնության Twitter-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այդ տիտղոսին արժանացել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Լեհ ֆուտբոլիստը գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցուցակը․ նա 30 խաղում խփել է 33 գոլ։
Ein weiterer Titel für den @FCBayern-Stürmer! 🏆 @lewy_official ist euer Spieler der Saison! Herzlichen Glückwunsch! 👏#Bundesliga #BundesligaPOTS pic.twitter.com/F6d0NKS2Gl
— BUNDESLIGA (@Bundesliga_DE) June 26, 2020