Բուք, մերկասառույց ու ձյուն՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հրապարակող՝

Բուք, մերկասառույց ու ձյուն՝ ՀՀ ավտոճանապարհներին

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևանում, Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի 24-39-րդ կմ-ին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է», – ասված է տարածված հաղարդագրության մեջ։

Ամենաթարմ