Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-«Ռեալ» առաջին հանդիպումից հետո մեկնաբանություն է տվել կատալոնացիների կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը.
«Ընդհանուր առմամբ ոչ-ոքին արդարացի արդյունք է: Ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում: Երկու թիմերին էլ ունեին հաղթելու հնարավորություն: «Ռեալի»՝ հաջորդ փուլ անցնելու հնարավորությունները 50% են, նույնիսկ եթե հաշվի առնենք այն, որ նրանք խաղալու են տանը:
Նման խաղերում ֆավորիտներ չկան: «Բարսելոնան» և «Ռեալը» Իսպանիայի ու Եվրոպայի լավագույն ակումբներն են: Պատասխան մրցավեճը մաքսիմալ հավասար է լինելու»,- ասել է Բուսկետսը:
Հաղորդում է armsport.am-ը։