Երևանի ավագանու այսօրվա նիստին՝ օրակարգի հաստատման ժամանակ, ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը առաջարկեց օրակարգից հանել բյուջեի նախագիծը։
«Առաջարկում եմ 2019 թ․-ի բյուջեի նախագիծը հանել օրակարգից, քանի որ այն պատրաստ չէ»,- նշեց Արման Աբովյանը։
Առաջարկը չընդունվեց 45 դեմ, 7 կողմ ձայներով։ Առաջարկին կողմ էին ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների անդամները։
Բյուջեի նախագիծն օրակարգից հանելու ԲՀԿ առաջարկը մերժվեց
By
Posted on