fbpx
Հասարակություն

Բյուրականում 180 ընտանիք ապահովվել է մշտական խմելու ջրով

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բյուրական համայնքում ընդլայնվել և վերանորոգվել է խմելաջրի ցանցը: Վերակառուցվել է շուրջ 270 մետր խողովակաշար, որի արդյունքում համայնքի 180 ընտանիք ապահովվել է մշտական խմելու ջրով:

Ծրագրի ընդհանուր արժեքը 8մլն 100հազար դրամ է, որից համայնքի մասնակցությունը կազմել է 3մլն 600հազար դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 4մլն 500հազար դրամ:

Խմելու ջրով բոլոր համայնքներն ապահովելը մարզի ղեկավարության համար առաջնային է: Համայնքներում առկա ջրամատակարարման մանր ու մեծ խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:

2019 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին Արագածոտնի մարզի 32 համայնքում իրականացվում է 57 ծրագիր:

Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ