6,2 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի արևմտյան ափին: Այս մսաին տեղեկացնում է ԱՄՆ Աշխարհագրական ծառայությունը (USGS)։
Ցնցումները գրանցվել են երկուշաբթի UTC ժամանակով 04.30-ին։ Էպիկենտրոնը հայտնաբերվել է Փրինս Ռուփերտ քաղաքից 323,8 կիլոմետր հարավ՝ կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր կղզու արևմտյան ափին։ Երկրաշարժի օջախը եղել է 12 կիլոմետր խորության վրա։
Օպերատիվ տեղեկություն հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին չի ստացվել։ Ցունամիի սպառնալիք չկա։