Կանադայի Ալբերտա նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Դանի Հինշոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել։
Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Նա նշել է, որ վարակման դեռևս մեկ դեպք է հայտնի ու վարակակիրն այժմ մեկուսացված է։
Ըստ Հինշոյի՝ այդ դեպքը կապված է Հարավաֆրիկյան Հանրապետությունից վերջերս վերադարձած մարդու հետ։