Բարսելոնայի ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

Մեմֆիս Դեպայը, ով խաղային պրակտիկայի պակաս է զգում կատալոնական «Բարսելոնայում», ծրագրում է փոխել ակումբային գրանցումը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

28-ամյա հարձակվողը ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա ուներ կարիերան Թուրինի «Յուվենտուսում» շարունակելու տարբերակ, սակայն կողմերը համաձայնության չեն եկել գործարքի ֆինանսական կողմի շուրջ։

«Բարսելոնայի» հետ Մեմֆիսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը երկու խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Ամենաթարմ