Վանո Սիրադեղյանի այրին՝ Ռուզան Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը հրապարակել է Azatutyun ռադիոկայանը։
- Սիրադեղյանի հուղարկավորումը կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով կստեղծվի
- Փաստաբանները զբաղվում էին, բայց չհասցրեցին. Սուքիասյանը՝ Սիրադեղյանի վերադառնալու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ:
Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից», – ասված է հայտարարության մեջ:
«Ազատության» ճշտող հարցին Տոնոյանն ասել է, որ աճյունի վերադարձի հեռանկարները հստակ չեն։


