Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հայրենիք վերադարձը՝ 1 օր ուշացումով

Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի վերադարձի օրը և ժամը։

Մեր ընտրանին հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 30-ի ուշ գիշերը (հոկտեմբերի 1-ի լույս առավոտյան), ժամը 02։50-ին՝ Ստամբուլ-Երևան չվերթով։

Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ Բանգկոկ-Երևան չվերթը ուշացումով է ժամանել Կիև, ինչի հետևանքվ մեր թիմը չէր հասցրել Կիև-Երևան չվերթին։

Տեխնիկական խնդրի մասին տեղեկանալով՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի հետ համատեղ իսկույն նոր տոմսեր է գնել հավաքականի համար՝ ընտրելով ամենահարմար տարբերակը։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ