Կառավարություն
Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։
Փաշինյանը ուղերձով դիմել է Ադրբեջանի ժողովրդին
«Ուղերձ ունե՞ք նրանց, ովքեր հնարավոր է նայում են մեզ հենց հիմա, բայց ոչ թե քաղաքական առաջնորդներին, այլ Ադրբեջանի ժողովրդին»՝ «Եվրոնյուզ»-ի հարցադրմանը ՀՀ վարչապետը պատասխանել է․ «Գիտեք, ես կարծում եմ դա լավ ժանր չէ, որովհետև երբ երկու քաղաքական գործիչներ խոսում են իրար հետ, ըստ էության, խոսում են երկու ժողովուրդներ, որովհետև մի կողմից խոսում է այդ ժողովրդի…
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Վարչապետն իր և ՀՀ կառավարության ցավակցություններն է փոխանցել ԱՄԷ նախագահին՝ նրա եղբոր՝ Աբու Դաբիի կառավարչի ներկայացուցիչ Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Վարչապետը խնդրել է իր ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերը փոխանցել նաև Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի…
Կառավարությունը հերքում է լուրերը, թե ռեփեր Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել
Snoop Dogg-ի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ: Այս մասին հայսնել Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության և այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը:
Կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում ԼՂ
Հայաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, որն այս պահին գտնվում է ամբողջական շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հումանիտար բեռով բեռնատարները քիչ անց Երևանից կուղևորվեն դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հուլիսի 25-ին Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը,…
Ինչ է սպասվում, եթե 2025 թվականին ՌԴ-ն որոշի ԼՂ-ից դուրս բերել խաղաղապահներին. վարչապետը մանրամասնեց
«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ, և դա արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ»: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցադրմանը, ըստ որի՝ եթե ՌԴ խաղաղապահները 2025 թվականին դուրս գան Լեռնային Ղարաբաղից, ապա այլընտրանքային ի՞նչ մեխանիզմներ է ձեռնարկելու հայկական կողմը՝ ԼՂ հայերի անվտանգությունն ապահովելու…
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի. հայտնի է օրը
Երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս կհրավիրի՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին: Մեր տեղեկություններով՝ հրավիրվելու է 5 տասնյակից ավելի լրատվամիջոց:
Ինչպե՞ս է արդարացնում իր իշխանության մնալը. Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Agence France-Presse-ին տված հարցազրույցում անդրադարձել է լրագրողի այն հարցին, թե նոյեմբերի 9-ի հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց հետո, որը ոչ մեկին դուր չի գալիս Հայաստանում, այդ թվում Նիկոլ Փաշինյանին, ինչպե՞ս է արդարացնում իր իշխանության մնալը։ «Ընտրություններով՝ ժողովրդի որոշմամբ, որովհետև այն, ինչ ես ասել և արել եմ, առաջինը՝ ես դրա պատասխանատվությունը կրել…
Փաշինյանը Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը
Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղասարյանը:
Երախտապարտ ենք Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ Ձեր կարևոր աջակցության համար. Փաշինյանը՝ Մակրոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Ավելի քան երկու դար առաջ՝ 1789 թվականի հուլիսի 14-ին, ֆրանսիացիները, համախմբվելով ազատության, հավասարության և եղբայրության…
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային…
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:
Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ. Փաշինյան
Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրառման մեջ նաև ասված է. «Ֆրանսիան պաշտոնապես և հրապարակայնորեն բարձրաձայնում է հասցեական գնահատականներ և մտահոգություններ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ»:
Ստիպված եմ կրկնել՝ ՀՀ-ն ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել. վարչապետ
«Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով։ Ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի»։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այն, որ Հայաստանը երբևէ որևէ…
Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Կրեմլի հաղորդագրության համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անխոչընդոտ տրանսպորտային կապի ապահովման հարցեր։
Խաղաղությունն է մեր ինքնիշխանության և անվտանգության ամենավստահելի գործոնը. ՀՀ վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը, որը մեր պետական տոնացույցում առանցքային նշանակություն ունի: Սեպտեմբերի 21-ն արտահայտում է անկախ պետություն ունենալու մեր կամքն ու վճռականությունը, և ըստ էության, մեր պետության ծննդյան օրն է, իսկ հուլիսի 5-ն այն մասին…















