Խորհրդարան

Ազատ TV-ն լուսաբանում է խորհրդարանի աշխատանքը՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև պատգամավորական քննարկումներ։

  • Հունիսի 17-ին` ժամը 18:30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

    Հունիսի 17-ին` ժամը 18:30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

    Խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին` ժամը 18:30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի․ երեկ նման որոշում է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Օրակարգում Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին ընդդիմության նախագիծն է։ Ազգային ժողովի խորհուրդն երեկ մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել կառավարության հրաժարականի ու նոր կառավարություն ձևավորելու առաջարկը: ԱԺ խորհրդի…

  • Անդրանիկ Թևանյանը հրաժարվեց Երևանու ավագանու մանդատից

    Անդրանիկ Թևանյանը հրաժարվեց Երևանու ավագանու մանդատից

    Ես հրաժարվում եմ ավագանու մանդատից. խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, և մեր 12 անդամները իրենց ակտիվ գործունեությամբ երևանցիների քվեն կարդարացնեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: Նա նշեց, որ «Մայր Հայաստան» դաշինքի ավագանիները միշտ ուղիղ կապի մեջ են լինելու քաղաքացիների հետ, իրենց խնդիրները բարձրաձայնելու են և…

  • Մեկնարկել են Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները

    Մեկնարկել են Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները

    Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ: Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալողը Ազգային ժողովն է: Նոյեմբերի 18-20-ը տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Մեր երկրի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:…

  • Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ

    Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ

    Մոտ երկու ամիս ճաղերի ետևում գտնվող Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր այդ օրակարգով նիստ անցկացրեց։ Հիմք ընդունելով քրեական հետապնդման ենթարկված այլ պատգամավորների հարցով Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու փաստաբանները համոզված են, որ կրտսեր Քոչարյանը մանդատը ստանալուց հետո ազատ կարձակվի։ Ավելի քան 10 օր առաջ «Հայաստան» խմբակցության…

  • Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

    Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Արմեն Չարչյանին:

  • ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը

    ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը

    ԱԺ-ն քննարկել և քվեարկության է դրել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին նախագիծը: 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվել է: Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի…

  • ԱԺ հանձնաժողովը միաձայն ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը

    ԱԺ հանձնաժողովը միաձայն ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը

    Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և քվեարկության է դրել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու, և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին նախագիծը: Նախագիծը միաձայն ընդունվել է և կընդգրկվի գալիք լիագումար նիստերի օրակարգ:

  • ԱԺ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը

    ԱԺ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը

    Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 13-ի նիստի մեկնարկին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը: «1 տարի առաջ ՀՀ-ն ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

  • Հայ-վրացական սահմանը քաղաքացիները կկարողանան հատել ID քարտով

    Հայ-վրացական սահմանը քաղաքացիները կկարողանան հատել ID քարտով

    «Հայաստանի՝ Վրաստանի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ հունիսի 26-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացնելով 2023 թվականի հունվարին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը բխում է ՀՀ կառավարության 2021-26…

  • Վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 92 մլն 300 հազար եվրո գումար

    Վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 92 մլն 300 հազար եվրո գումար

    ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ բյուջետային աջակցության վարկով հայկական կողմին տրամադրվելու է 92.300,000 եվրո գումարի (100 միլիոն ԱՄՆ…

  • Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, պարոն Օհանյան, սրիկան դուք եք. պատգամավորները վիրավորում են միմյանց (տեսանյութ)

    Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, պարոն Օհանյան, սրիկան դուք եք. պատգամավորները վիրավորում են միմյանց (տեսանյութ)

    Այսօր ԱԺ նիստի ժամանակ՝ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից հետո, որում նա իշխող ուժի պատգամավորներին մեղադրում էր մերկապարանոց հայտարարություններ անելու համար, վիճաբանություն սկսվեց ԱԺ նախագահի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և Մինասյանի միջև։ Նշենք, որ Մինասյանը իր ելույթի ժամանակ ասել էր, թե Քննիչ հանձնաժողովի համար առաջարկ էին արել իրենք, որը մերժվել է, և այն…

  • ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը. Ուղիղ

    ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը. Ուղիղ

    ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը մեկնարկել է:

  • Ազգային ժողովի հերթական նիստը. Ուղիղ

    Ազգային ժողովի հերթական նիստը. Ուղիղ

    Ազգային ժողովի հերթական նիստը:

  • Արգենտինայից պատվիրակություն կժամանի Հայաստան

    Արգենտինայից պատվիրակություն կժամանի Հայաստան

    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է «1. Կազմակերպել 2023 թվականի մայիսի 28-ից հունիսի 3-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Արգենտինյան Հանրապետության Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո ԱՆԴՐԱԴԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը: 2. Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ` ընդունել պատվիրակությանը: 3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ.…

  • ԱԺ խորհրդարանականների պատվիրակություն է գործուղվում Բրյուսել

    ԱԺ խորհրդարանականների պատվիրակություն է գործուղվում Բրյուսել

    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 15-ին կարգադրություն է ստորագրել Բրյուսել պատվիրակություն գործուղելու մասին: Կարգադրության մեջ ասվում է. «1. 2023 թվականի հունիսի 5-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամներ, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ, Ազգային ժողովի…