Մարզեր
Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումներին և կարևոր իրադարձություններին՝ մարզային լուրեր և նախաձեռնություններ։
Ձյան և քամու պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի ճանապարհները
Ձյան առատ տեղումների և ուժեղ քամու հետևանքով երեկվանից փակ են Աշոցքի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի ճանապարհները։ Առավոտից «Աշոցքի ճանշին» ընկերության աշխատակիցներն սկսել են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Այս կադրերը նկարահանել են վերոնշյալ ընկերության աշխատակիցները և տրամադրել են մեզ: Սալուտ, Մուսայելյան և ձորի գյուղերի տարածքներից առավոտյան դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ Ձյան մաքրման…
Ձնաբուք Վայոց ձորի մարզում, արգելափակումից դուրս է բերվել 24 ուղևոր
Մարտի 17-ին՝ ուշ երեկոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-35-րդ կմ-ում կան արգելափակված ավտոմեքենաներ: Ժամը 22:07-ին դեպքի վայր է մեկնել թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ЗИЛ-131): Պարզվել է, որ այդ հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար…
Բագրատաշենի անցակետի մոտ 14,5 տ զուգագուլպա և 300 մ հաղորդալար է այրվել
Մարտի 16-ին՝ ժամը 20:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում՝ մաքսատան մոտ, այրվում է բեռնատար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Տ.) և բեռը (14.5 տ զուգագուլպա և 300 մ հաղորդալար):
Նիկոլ Փաշինյանը Ռանչպար գյուղին նվիրված բանաստեղծություն է գրել
Մարտի 16-ին Նիկոլ Փաշինյանը անակնկալ այց էր կատարել Ռանչպար գյուղ, որտեղ շրջել էր գյուղով և զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Վարչապետը այցի մասին այսօր անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև բանաստեղծություն է գրել գյուղ կատարած այցի մասին: «Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետեւություն պիտի…
«Փանոսի արկածները». պրեմիերա Գյումրիի աճեմյանական բեմում
Վարագույները բացվում են, ու հանդիսատեսը հայտնվում է լոռվա աշխարհում, բեմում լոռեցու ընտանեկան կոլորիտն ու կենցաղն է, և, իհարկե, լոռվա բարբառը: Միամիտ լոռեցի Փանոսի արկածներն են` թումանյանական ևս երկու՝ «Կացին ախպերը» և «Նեսոյի քարաբաղնիսը» հեքիաթների հետ համադրված: Աճեմյանցիներն աշխատել են ներկայացման մեջ պահել այն, ինչ Թումանյանինն է, պահել հեքիաթներում նրա ասելիքը: Հատուկ պատանի հանդիսատեսի համար հեքիաթ-ներկայացումը…
Նիկոլ Փաշինյանը անակնկալ այցով ՀՀ գյուղերից մեկում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ անակնկալ այց է կատարել ՀՀ գյուղերից մեկը, որտեղ շփվում է գյուղացիների հետ, ծանոթանում նրանց գյուղատնտեսական աշխատանքներին։ Վարչապետը նախ մտավ խանութ, երեխաների համար քաղցրավենիք գնեց ու բաժանեց ճանապարհին գտնվող երեխաներին։ Ապա մտավ գյուղացիներից մեկի տուն ու հետաքրքրվեց գյուղատնտեսական աշխատանքներով՝ կարտոֆիլի ցանքերով, ընտանիքի՝ արտագնա աշխատանքի մեկնած հոր գործերով և այլն։ Վարչապետը չէր…
Չհայտարարված այց. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատրաստվում է այցելել Հայաստանի գյուղերից մեկը: Նա արդեն ճանապարհին է, սակայն վարչապետը չցանկացավ նշել, թե որ գյուղն է այցելում: Վարչապետի խոսքով՝ այցը նպատակ ունի պարզել, թե ինչ խնդիրներ կան Հայաստանի գյուղերում, ինչ բողոքներ ունեն, ինչ են սպասում Կառավարությունից: Վարչապետը նշեց, որ այսպիսի այցերը շարունակակն են լինելու: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/304784580203327/?notif_id=1552725228283146¬if_t=live_video
Ավագանու անդամը հացադուլ է սկսել․ նա պահանջում է դադարեցնել գյուղապետի լիազորությունները
Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարդանյանը նշել է, որ հացադուլն անժամկետ է: Ավագանու խոսքով՝ Համայնքում ստուգումներ են կատարվել և խախտումներ են արձանագրվել, որոնց ընթացք չի տրվել, չնայած, որ գյուղապետի վրա կա հարուցված քրեական գործ։ «Գյուղապետն իր լիազորություններն…
Աշխարհահռչակ նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի քանդակները շուտով տեղ կգտնեն Գյումրիի նոր պատկերասրահում
Անցած տարվա բյուջեից տնտեսած գումարներից 60 մլն դրամը Գյումրիի ավագանու որոշմամբ կուղղվի քաղաքապետարանի շենքի նկուղային հարկում նոր թանգարանի ու պատկերասրահի կառուցմանը։ Նախատեսվում է այստեղ տեղակայել «Կումայրի» արգելոց-թանգարանն իր ֆոնդերով։ Նշենք, որ «Կումայրի» արգելոց-թանգարանը երկար տարիներ զբավել է քաղաքի պատմական շինությունների հաշվառմամբ, վերականգնմամբ։ Երկրաշարժից հետո կառույցը կորցրել էր նշանակությունը։ Հիմա փորձ է արվելու վերականգնել այն։ Կառույցը…
Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել
Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից: Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով…
Զարթոնքի բնակիչները պահանջում են 23 տարվա ղեկավարի հրաժարականը
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները բողոքի ցույց են անում և պահանջում են գյուղապետի՝ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Վերջինս համայնքի ղեկավար է արդեն 23 տարի։ Նշենք՝ համայնքի բնակիչները Պարույր Սարգսյանին մեղադրում են Քառօրյա պատերազմի մասնակիցներին հատկացված գումարները յուրացնելու համար։ Մեղադրանքին ի պատասխան՝ համայնքապետն ասել է. «Դրա համար օրենք կա, թող գան, ստուգեն։ Եթե ես չեմ տվել այդ գումարները,…
Տավուշի մարզպետի տեղակալներն ազատվել են պաշտոններից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Խուդավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Թամրազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Գետաշենում տնային տնտեսությունների զգալի մասը կապահովվի խմելու որակյալ ջրով
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ Արմավիրի մարզի համայնքներում մեկնարկել են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքները։ Այս տարի Արմավիրի մարզում կիրականացվի առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագիր, որի համար 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և մարզպետարանին հատկացվել է 467 մլն 70 հազար դրամ: Ծրագրով նախատեսված…
Վաղաժամկետ դադարեցվել են Ապագա համայնքի ղեկավարի լիազորությունները
Ապագա համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են : Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: «Ապագա համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմումը»,- նշված է էջում:
Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը եղավ Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՓՋ-ի անձնակազմի հետ, շենք-շինության պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու հագեցվածությանը և աշխատանքային պայմաններին: ԱԻ նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի թիվ 1, այնուհետև թիվ՝ 2 հրշեջ-փրկարարական ջոկատներին էին: Անձնակազմի հետ հանդիպման…














