Տեխնոլոգիա

Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։

  • Tesla-ն մտադիր է անվարորդ տաքսի ծառայություն թողարկել

    Tesla-ն մտադիր է անվարորդ տաքսի ծառայություն թողարկել

    CNN-ի փոխանցմամբ՝ Էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունը մտադիր է ԱՄՆ-ում 2020թ.-ին անվարորդ տաքսի ծառայություն թողարկել: «Առաջին ռոբոտացված տաքսիների թողարկումն ակնկալվում է իրականացնել հենց հաջորդ տարի, շուտով մենք համապատասխան թույլտվություն կստանանք», – ասել է Իլոն Մասկը: Ընկերությունը նախատեսում է, որ անվարորդ մեքենաները կծառայեն 11 տարի։

  • Նախարար Արշակյանը այցելել է «Վինեթի» ընկերության հայաստանյան մասնաճյուղ

    Նախարար Արշակյանը այցելել է «Վինեթի» ընկերության հայաստանյան մասնաճյուղ

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 22-ին այցելեց «Վինեթի» (Vineti) ընկերության հայաստանյան մասնաճյուղ: Հանդիպմանը մասնակցում էին մասնաճյուղի ղեկավար Քրիստոֆ Սուշեն, գլխավոր մենեջեր Տիգրան Աստվածատրյանը, արտադրանքի գծով փոխնախագահ Ներսես Օհանյանը, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Քեթ Նորենը և ինժեներական բաժնի ղեկավար Անանդ Քոթարին: Նախարարը նախ շրջայց կատարեց ընկերությունում, ծանոթացավ ընկերության գործունեության ընդհանուր ուղղություններին…

  • Samsung-ը չեղարկել է Galaxy Fold սմարթֆոնի վաճառահանմանը նվիրված շնորհանդեսները. KBS

    Samsung-ը չեղարկել է Galaxy Fold սմարթֆոնի վաճառահանմանը նվիրված շնորհանդեսները. KBS

    KBS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Samsung Electronics ընկերությունը հետաձգել է Շանհայում և Հոնկոնգում Galaxy Fold ծալովի սմարթֆոնի վաճառահանմանը նվիրված շնորհանդեսները, որոնք պետք է տեղի ունենային այս շաբաթ: Հեռուստաալիքի տվյալներով՝ այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մի խումբ լրագրողներ, որոնք գաջեթը ստացել էին ակնարկներ գրելու համար, նշել են այն խնդիրները, որոնք առաջացել են դրա օգտագործման ընթացքում:…

  • «Արմաթ»-ն Աբու Դաբիում մասնակցում է միջազգային գիտաժողով-ցուցահանդեսի

    «Արմաթ»-ն Աբու Դաբիում մասնակցում է միջազգային գիտաժողով-ցուցահանդեսի

    «Արմաթ»-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ապրիլի 22-ին և 23-ին ընթացող «Bett Middle East Leadership Summit & Expo» կրթական միջազգային գիտաժողով-ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ԱՁՏՄ հանրային կապերի բաժնից: «Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ու իր հարուստ փորձը: Առանձին տաղավարում ցուցադրված են նաև հայ դպրոցականների դետալ առ դետալ…

  • Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում

    Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում

    Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն: Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ…

  • Apple-ը 31 միլիոն դոլար կվճարի Qualcomm-ին․ Wall Street Journal

    Apple-ը 31 միլիոն դոլար կվճարի Qualcomm-ին․ Wall Street Journal

    Wall Street Journal թերթի տեղեկություններով` Apple ընկերությունը և պրոցեսորների մատակարար Qualcomm-ը համաձայնության են եկել Քուփերթինոյի ընկերության կողմից արտոնագրերի հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական քննությունը դադարեցնելու շուրջ: Ըստ թերթի՝ Apple-ը և Qualcomm-ը համաձայնության են եկել պրոցեսորների արտոնագրերի և մատակարարումների շուրջ: Ընկերությունները դադարեցնում են դատավեճերը, բայց Apple-ը պարտավորվում է 31 միլիոն դոլար վճարել Qualcomm-ին։ Գումարը սահմանել է…

  • Ցուկերբերգին կրկին ցանկանում են հեռացնել Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից

    Ցուկերբերգին կրկին ցանկանում են հեռացնել Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից

    Ամերիկյան Facebook ընկերության բաժնետերերը կրկին փորձել են տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնել կառույցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին տեղեկությունը ներկայացված է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողովին ուղղված առաջարկում: «Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2012 թվականից ի վեր նախագահում է տնօրենների խորհրդում»,-նշել են բաժնետերերը՝ ընդգծելով, որ իրենք սահմանափակ հնարավորություններ ունեն Ցուկերբերգի իշխանական լիազորությունների վերահսկման հարցում:…

  • Instagram, Facebook, WhatsApp սոցկայքերի աշխատանքում զանգվածային խափանումներ են գրանցվել

    Instagram, Facebook, WhatsApp սոցկայքերի աշխատանքում զանգվածային խափանումներ են գրանցվել

    Downdetector կայքի փոխանցմամբ՝ Instagram, Facebook, WhatsApp ծրագրերի աշխատանքում մասշտաբային խափանում են տեղի ունեցել։ Հաղորդում է, որ Instagram-ը սկսել է չաշխատել սկսած ժամը 13:00-ից սկսած, իսկ Facebook-ը 13:30-ից: Սոցկայքերը չեն աշխատել հիմնականում Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Մալայզիայի ու ԱՄՆ-ի տարածքում։ Ըստ Downdetector-ի տվյալների՝ Օգտատերերի 46 տոկոսը չի կարողացել սեփական էջ մտնել,…

  • Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ICANN-ի գործադիր տնօրենի հետ

    Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ICANN-ի գործադիր տնօրենի հետ

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նախորդ շաբաթ Ժնև կատարած այցի ընթացքում շատ հետաքրքիր հանդիպում ունեցա ICANN գործադիր տնօրեն Գորան Մարբիի հետ (ICANN-ը կայքերի դոմեյնները բաշխող կազմակերպությունն է): Քննարկեցինք Հայաստանում ինտերնետի հասանելիությանը վերաբերվող հարցեր, ինչպես նաև հայկական կայքերի դոմեյնների լոկալիզացմանը (հայաֆիկացմանը) և թվային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերվող հարցեր։ ✅Պարոն…

  • Հակոբ Արշակյանն իրանցի պաշտոնակցի հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերը

    Հակոբ Արշակյանն իրանցի պաշտոնակցի հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերը

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կցելով հետևյալ գրառումը. «Իրանի հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Ջարոմիի հետ քննարկեցինք տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերը հեռահաղորդակցության ոլորտում։ Մասնավորապես, Հայաստանի տարածքով դեպի Իրան, Իրաք և Պարսից ծոցի երկրներ օպտիկամալուխային ինֆորմացիոն ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերվող, և մի շարք այլ հարցեր»:

  • Ուշադրություն | Ֆեյսբուքում վիրուս է տարածվում

    Ուշադրություն | Ֆեյսբուքում վիրուս է տարածվում

    ՀՀ արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության» ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է նոր վիրուսի տարածման մասին․ «Ուշադրություն ❗️ Հարգելի քաղաքացիներ, Ֆեյսբուքում այս հղմամբ վիրուս է տարածվում։ Նամակը ուղարկում են ձեր ընկերների էջերից, որոնց արդեն կոտրել են։ ❌Հղումով մի մտեք ու մի գրանցվեք, այլապես ձեր էջը նույնպես վտանգի կենթարկեք»

  • Հակոբ Արշակյանը հանդիպել է «Google»-ի ինժեներական մասի տնօրենի հետ

    Հակոբ Արշակյանը հանդիպել է «Google»-ի ինժեներական մասի տնօրենի հետ

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գուգլ (Google) ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքային խմբի կողմից բարձրացված հրատապ հարցեր։ Մասնավորապես կարևորվել են հայաստանյան թրենդերի հատվածն ակտիվացնելուն ուղղված աշխատանքները, ինչը հնարավորություն կընձեռի հասկանալու,…

  • Ֆեյսբուքի հայկական տիրույթում աշխատանքի գովազդ է տարածվում․ Չխաբվե՛լ

    Ֆեյսբուքի հայկական տիրույթում աշխատանքի գովազդ է տարածվում․ Չխաբվե՛լ

    ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է TeamViewer ծրագրով հասանելիություն չտալ անծանոթ մարդկանց. «Հարգելի քաղաքացիներ, եղեք ուշադիր. Ֆեյսբուքի հայկական տիրույթում գովազդ է տարածվում, որով փնտրում են աշխատողներ SMM ոլորտում։ Դիմելուց հետո նամակագրությունով հասանելիություն են ուզելու TeamViewer ծրագրով, որ կարողանան համապատասխան կարգավորումներ անել Ֆեյսբուքի ձեր էջում։ Խորհուրդ չի տրվում դիմել ու հասանելիություն տալ անծանոթ մարդկանց վերը…

  • Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Ժնևում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Ժնևում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումում (WSIS): Նա ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որի հիմքի վրա ակնհայտ են ոլորտի առաջընթացի միտումները։

  • Youtube-ը կսկսի ինտերակտիվ շոուներ ստեղծել

    Youtube-ը կսկսի ինտերակտիվ շոուներ ստեղծել

    YouTube-ն զբաղվելու է ինտերակտիվ շոուների ստեղծմամբ: Դրանով կզբաղվի ընկերության հատուկ ստորաբաժանումը՝ Բեն Ռելեսի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ Ռելեսը YouTube-ում աշխատում է ութ տարի և ավելի վաղ զբաղվում էր իմպրովիզացիոն ծրագրերի ստեղծմամբ: Bloomberg-ը նաև ընդգծում է այն, որ YouTube-ն ունի այդ ձևաչափով աշխատող մրցակից՝ Netflix-ը: Ընկերությունն արդեն թողարկել է ինտերակտիվ մանկական մի քանի շոուներ,…