Կրթություն
Ազատ TV-ն լուսաբանում է կրթության ոլորտի նորությունները՝ կրթական ծրագրերից մինչև բարեփոխումներ ու կրթական տեխնոլոգիաների նորարարություններ։
ԿԳ նախարարը հաստատել է քննությունների ժամանակացույցը
ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական, 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը` ներառյալ քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը,…
Պատմության դասագրքերում մարտի 1-ի իրադարձությունների ներկայացումը վերանայելու համար ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է պատմության մասնագետներից կազմված հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերի վերանայման հարցը՝ պայմանավորված 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ներկայացմամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը: «Իմ հրամանով ստեղծվել է բուհերից, դպրոցներից պատմության մասնագետների ներգրավմամբ հանձնաժողով: Եվ հիմա այդ ուղղությամբ քննարկում է ընթանում: Կարծում եմ, որ…
Համակարգ,որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 %-ով կբարձրանա
ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դպրոցներում ուսուցիչների դրուքաչափերի բարձրացմանը՝ նշեց, որ թե՛ վարչապետը, թե՛ ինքը ասել են, որ ուսուցիչների դրույքաչափերի հարցը իրենց օրակարգում է․ «Երեկ էլ մեծ քննարկում ենք ունեցել, ամբողջական պատկերացում ունենալուց հետո կխոսենք աշխատավարձի բարձրացման մասին, մեր ծրագրում, նախնական կարող եմ…
Քարաբերդ գյուղի դպրոցի ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից
Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում դասերը վերսկսվել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Դպրոցի աշակերտները մի քանի օր դասադուլ էին անում: Ծնողներն ու աշակերտները պահանջում էին աշխատանքից ազատել քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Մարինե Սարգսյանին` պատճառաբանելով, որ ուսուցչուհին անհարիր պահվածք է դրսևորում, աշակերտներին վիրավորում է և տեղի-անտեղի դասարանից դուրս անում: Ըստ ծնողների` Մարինե…
Պաշտպանի այցի արդյունքում 6 երեխա հատուկ դպրոցից տեղափոխվել է ներառական դպրոց
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոց: Նա ծանոթացել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում առկա վիճակին, պարզել անցյալ տարի մոնիթորինգային այցի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Այս այցի արդյունքում ևս արձանագրվել են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.…
Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 18-ից
Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից: Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:
Հատուկ խնամքի կարիք ունեցող ու հաշմանդամ երեխաները կհաճախեն հանրակրթական դպրոցներ
Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզն անցնում է համընդհանուր ներառական կրթության համակարգի: Իսկ սա նշանակում է, որ դպրոցներում ստեղծվելու են այնպիսի պայմաններ ու միջավայր, որ, անկախ մտավոր ու ֆիզիկական հնարավորություններից, որևէ երեխա կրթությունից դուրս չմնա: Համընդհանուր ներառական կրթության ծրագրին անցումը ենթադրում է նաև մարզում գործող հատուկ դպրոցների վերակազմավորում աջակցության կենտրոնների: Այսպիսի փոփոխություն է…
Հայտնի են դարձել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդները
Հայտնի են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած հավակնորդների անունները: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է փետրվարի 22-ին: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներն արդեն ուսումնասիրել են հավակնորդների ներկայացրած փաստաթղթերը, թե դրանք ինչքանով են համապատասխանում ներկայացվող պահանջներին: Այս ուսումնասիրություններից հետո միայն հավակնորդները կճանաչվեն թեկնածուներ: Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 15-ին բուհի նախկին ռեկտոր Սահակ…
Նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը կրկնակի կթեթևացնի երեխաների պայուսակները. Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր: Նա մասնավորապես գրել է. «Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն:Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի: Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների…
Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում զարգացման երկու կենտրոն է բացվել 21/02/2019
Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է բարելավել 17-20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, բրիտանական խորհրդի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներին լրացուցիչ դասընթացների միջոցով աջակցել աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային…
«Արամ Սիմոնյանը լուծում է անձնական հարցեր». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Այսօր, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և ԿԳՆ միջև ծագած մի խնդրի մասին։ Պատճառն ըստ նախարարի այն է, որ ԵՊՀ ռեկտորը Հովհաննես Թումանյանի 150 ամյակի առթիվ Դսեղում կազմակերպված տոնական միջոցառումների օրը գիտխորհրդի նիստ հրավիրել համալսարանում և ասել, որ ԵՊՀ-ը 100 ամյակ չի նշելու։ Նախարարը…
ԵՊՀ ռեկտորը ներկայացրել է համալսարանի ֆինանսական հաշվետվությունը
Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստից հետո բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է համալսարանի ֆինասնական հաշվետվությունը: Մասնավորապես, Սիմոնյանի տեղեկացմամբ՝ ԵՊՀ արհեստակցական միության կողմից համալսարանի 316 աշխատողի հատկացվել է 13 մլն 342 հազար դրամ: Համալսարանի աշխատակիցների՝ ԵՊՀ-ում սովորող 161 երեխաների համար կիրառվել է ուսման վարձավճարի մինչև 80 տոկոս զեղչ: «ԵՊՀ ֆինանսական միջոցներից հատկացվել է 56 մլն…











