Քաղաքականություն
Ազատ TV-ն հետևում է քաղաքական անցուդարձին՝ կուսակցական քաղաքականությունից մինչև արտաքին հարաբերություններ և միջազգային համագործակցություն։
Ինչպե՞ս կարող է Հատիսի հրաբխի լանջը պահպանվող տարածք լինի, իսկ գագաթը մնա Ծառուկյանին
Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է Հատիս հրաբուխ բնության հուշարձանի տարածքում կառուցվող Հիսուսի արձանին եւ դիմել պետական կառույցներին. «Ուրեմն, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի ճարպիկ կառավարությունը, իբր Հատիս հրաբուխ բնության հուշարձանին անձնագիր է տվել, որպեսզի, օրենքի ուժով պաշտպանի այդ բնության զարդը չարամիտ կապիտալի ոտնձգությունից։ Ու, չգիտես ինչու (իսկ իրականում լավ…
Հատիս հրաբուխ բնության հուշարձանը ցայսօր ենթարկվում է աղավաղման. Այվազյան
Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է. ««Հատիս հրաբուխ» բնության հուշարձանի հոշոտումը… Համապատասխան: Հիսուսի անունը կրող բիզնես պրոեկտի խաթեր բնության հատուկ պահպանվող տարածքը խլվել է պետությունից և օտարվել համայնքի կողմից, այնուհետև նորից վաճառվել, որից հետո բնության հատուկ պահպանվող տարածքը ցայսօր ենթարկվում է աղավաղման: Հիսուսի անունը կրող բիզնես պրոեկտի հովանին է դարձվել…
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը կժամանի Հայաստան
Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային…
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են՝ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ
Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով իրադարձությունների…
Տոյվո Կլաարը ավարտել է իր առաքելությունը Հարավային Կովկասում
«Այսօր իմ վերջին օրն է՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում»,- գրել է Տոյվո Կլաարը X-ի իր էջում։ Նա նշել է , որ 2017 թվականի նոյեմբերին իր նշանակումից անցել է գրեթե 7 տարի, և այդ ընթացքում շատ բան է տեղի ունեցել։ «Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում…
ԱՄՆ Կոնգրեսում Արցախին նվիրված միջոցառում կանցկացվի
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA-ն) ԱՄՆ կոնգրեսում անցկացնում է «Հաշվետվություն 2024թ.» . Կապիտոլիումի Հիլլի ժողով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության դեմ՝ արդարության պահանջով։ Կոնգրեսի առաջնորդները, համայնքային ակտիվիստները և կոալիցիոն գործընկերները սեպտեմբերի 19-ին կհավաքվեն Կապիտոլիումի Հիլլի մոտ․ հավաքը նվիրված է լինելու 2020-2023 թվականներին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և դրան ուղղված ծրագրին, որը…
Արդյո՞ք Ալիևի և Պուտինի միջև կնքված նոր գազային պայմանագիրը կյանքի կոչվի
Ռեժիսոր, հանրային գործիչ Արման Վարդանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է. «Նոստալիգիկ զգացումներով, ժամանակակից քաղաքական մարտահրավերները չափչփելը անշնորհակալ գործ է: Ռուսաստանը մինչև 2020 թվականի Ռուսաստանը չէ, ոչ էլ մինչև Սիրիական պատերազմի Ռուսաստանը։ Ռուսաստանին մանրակրկիտ փորձարկել են, չափել են, կշռել ու հիմա մենք տեսնում ենք սրընթաց անկում ապրող Ռուսաստան։ Կուրսկի ճակատի քանդվելը չէ…
Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես․ ՊԵԿ պարզաբանումը
Պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել, թե ինչ նոր փոփոխություններ են գործելու սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում։ Նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։…
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել օգոստոսի 28-31-ը ՀՀ ժամանող՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու մասին։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ. Կազմակերպել 2024 թվականի օգոստոսի 28-31-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակության ընդունելությունը»,- ասված…
ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց
Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Այս մասին ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված…
Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը շատ կարևոր է. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բարձր է գնահատել Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը հայ-թուրքական սահմանին: «Երեկ հայ-թուրքական սահմանին տեղի ունեցավ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շատ կարևոր հանդիպումը: Հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Թուրքիայի միջև կապի վերականգնումը կարևոր տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- գրել է Կլաարը X-ի իր էջում:
ԵՄ-ն պնդում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական խաղաղության համաձայնագիր կնքեն. Politico
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Դրա մասին ասվում է Politico հրապարակման մեջ։ Politico-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ այս ամսվա սկզբին Միշելը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այս հանդիպումների մասին…
Չինաստանը պատրաստ է ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-րդ տարեդարձը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշեց, որ իրենց ժողովրդական ազատագրական բանակը հիմնադրման օրվանից՝ 1927 թվականի օգոստոսի 1-ից ի վեր նշանակալի ներդրում է ունեցել նոր Չինաստանի ստեղծման և զարգացման գործում, ինչպես նաև կարևոր դեր է խաղացել…
Հայաստանն առաջին անգամ Սաուդյան Արաբիայում դեսպան ունի
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սաուդյան Արաբիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։ Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 2023-ի նոյեմբերի վերջին։ Արձանագրությունը ստորագրեցին Կարեն Գրիգորյանն ու Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարին Աբու Դաբիում։ Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի…