Քաղաքականություն

Ազատ TV-ն հետևում է քաղաքական անցուդարձին՝ կուսակցական քաղաքականությունից մինչև արտաքին հարաբերություններ և միջազգային համագործակցություն։

  • Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը շատ կարևոր է. Տոյվո Կլաար

    Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը շատ կարևոր է. Տոյվո Կլաար

    Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բարձր է գնահատել Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը հայ-թուրքական սահմանին: «Երեկ հայ-թուրքական սահմանին տեղի ունեցավ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շատ կարևոր հանդիպումը: Հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Թուրքիայի միջև կապի վերականգնումը կարևոր տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- գրել է Կլաարը X-ի իր էջում:

  • ԵՄ-ն պնդում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական խաղաղության համաձայնագիր կնքեն. Politico

    ԵՄ-ն պնդում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական խաղաղության համաձայնագիր կնքեն. Politico

    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Դրա մասին ասվում է Politico հրապարակման մեջ։ Politico-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ այս ամսվա սկզբին Միշելը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այս հանդիպումների մասին…

  • Չինաստանը պատրաստ է ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

    Չինաստանը պատրաստ է ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

    ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-րդ տարեդարձը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշեց, որ իրենց ժողովրդական ազատագրական բանակը հիմնադրման օրվանից՝ 1927 թվականի օգոստոսի 1-ից ի վեր նշանակալի ներդրում է ունեցել նոր Չինաստանի ստեղծման և զարգացման գործում, ինչպես նաև կարևոր դեր է խաղացել…

  • Հայաստանն առաջին անգամ Սաուդյան Արաբիայում դեսպան ունի

    Հայաստանն առաջին անգամ Սաուդյան Արաբիայում դեսպան ունի

    Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սաուդյան Արաբիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։ Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 2023-ի նոյեմբերի վերջին։ Արձանագրությունը ստորագրեցին Կարեն Գրիգորյանն ու Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարին Աբու Դաբիում։ Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի…

  • Արցախի հայերը վերադարձի իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին

    Արցախի հայերը վերադարձի իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին

    ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին X-ում պատասխանել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի՝ հայերի և օկուպացված Արցախի մասին մեկնաբանություններին, որոնք նա արել էր այն բանից հետո, երբ France 2 հեռուստաալիքի հաղորդավարը Փարիզում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հայաստանի հավաքականի ներկայացման ժամանակ խոսել էր Արցախի անկման մասին: «Եվ, իհարկե, մեր հայ ընկերները․․․Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր…

  • Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև

    Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև

    Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա լրագրողներին ասել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևան։ «Ազատության» հարցին, թե արդյոք հաստատում են այս տեղեկությունը, և եթե այո, մասնակցելո՞ւ են գագաթնաժողովին, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն ասաց. – «Հարցին անդրադարձ…

  • Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին

    Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին

    Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով: Այս մասին հայտնել է Ալիևի օգնական Հաջիևը՝ ասելով, թե Մինսկի խմբի գոյությունն այլևս «իմաստ չունի», քանի որ ​հակամարտությունը, որպես այդպիսին, չկա:

  • Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

    Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

    Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ: «Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», – «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Միշելի հետ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Լոնդոնում, որտեղ մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել․ Միլլեր

    Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել․ Միլլեր

    Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։ «Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։ Խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղության և տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք կարծում ենք, որ գործարքը…

  • Առաջիկայում մեկնարկելու են Հայաստան-Չինաստան ուղիղ թռիչքներ

    Առաջիկայում մեկնարկելու են Հայաստան-Չինաստան ուղիղ թռիչքներ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը կարևորել է Հայաստան-Չինաստան բազմաշերտ համագործակցության զարգացումը եւ ընդգծել, որ դեսպանն իր գործունեությամբ նպաստել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ընդլայնմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը…

  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան կայցելի Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան կայցելի Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարի` Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը կմեկնի Վրաստան և Հայաստան, որպեսզի մասնակցի ժողովրդավարական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատություն, մարգինալացված ու խոցելի խմբերի վերաբերյալ նախատեսված քննարկումներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից։ Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և…

  • ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. Միլլեր

    ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. Միլլեր

    ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

  • Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպում

    Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպում

    Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Ի շարունակություն նախորդ հաղորդակցության. Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում», – գրել է նա: Հիշեցնենք, որ…

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը 50:50 է. Թոմաս դը Վաալ

    Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը 50:50 է. Թոմաս դը Վաալ

    Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը 50:50 է. այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը: «Ես ենթադրում եմ, որ այստեղ երկու մեծ հարց կա. առաջինը՝ արդյո՞ք կարելի է համաձայնություն ձեռք բերել, և երկրորդը՝ որքանո՞վ այն կայուն կլինի: Կարծում եմ՝ դեռ 50:50 է, երբ խոսքն…

  • Սամանթա Փաուերն այցելում է Հայաստան

    Սամանթա Փաուերն այցելում է Հայաստան

    Միացյալ Նահանգների ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը այցելում է Հայաստան, հայտնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը: Ըստ հաղորդագրության՝ Սամանթա Փաուերը հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։ Այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի…