Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Հայ մարզիկները ՌԴ-ում կշարունակեն ունենալ լեգիոնականի կարգավիճակ
Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը պարզաբանել է Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշումը Միության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Կոլոբկովը նշել է, որ որոշումը վերաբերում է միայն Բելառուսի մարզիկներին, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: «Այդ պրակտիկան չի տարածվի Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի…
Հրանտ Մելքումյանի երրորդ անընդմեջ հաղթանակը Լոնդոնում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել Լոնդոնում: ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարի (London chess classic FIDE open) երրորդ տուրում Մելքումյանի հակառակորդը Ֆրանսիայի ներկայացուցիչն էր: Այս հաղթանակից հետո հայ գրոսմայստերը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:
Կկայանան ՉԼ-ի խմբային փուլի վերջին խաղերը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Այաքս»-ը Ամստերդամում կմրցի «Բավարիա»-ի հետ, «Բենֆիկա»-ն Լիսաբոնում ուժերը կչափի ԱԵԿ-ի հետ: F խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն կփորձի գերազանցել «Հոֆենհայմ»-ին, իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ը` «Լիոն»-ին: G խմբում «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին, «Պլզեն»-ի հակառակորդը կլինի «Ռոմա»-ն: H խմբում «Վալենսիա»-ն խաղալու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի,…
Մատան՝ Ռեալու՞մ…
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատանկարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Sky Sports-ը։ Աղբյուրը տեղեկացնում է, որ իսպանացու ծառայություններվ հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչՍանտյագո Սոլարին։ ՄՅՈւ-ի հետ ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը և հունվարին անգլիական ակումբը կարող է վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի հետագայում ստիպված չլինի անվճար բաց թողնել։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում…
Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները Եվրո-2021-ի ընտրական փուլում
Դեկտեմբերի 11-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա
Այսօր երեկոյան կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական տուրը: A խումբ՝ Բրյուգգե(Բելգիա)- Ատլետիկո Մ.(Իսպանիա) Մոնակո(Ֆրանսիա) – Բորուսիա Դ.(Գերմանիա) B խումբ՝ Բարսելոնա (Իսպանիա) – Տոտենհեմ(Անգլիա) Ինտեր Մ.(Իտալիա) – ՊՍՎ Էյնդհովեն(Նիդերլանդներ) C խումբ՝ Լիվերպուլ(Անգլիա) – Նապոլի(Իտալիա) Ցրվենա Զվեզդա(Սերբիա) – ՊՍԺ(Ֆրանսիա) D խումբ՝ Գալաթասարայ(Թուրքիա) – Պորտու(Պորտուգալիա) Շալկե 04(Գերմանիա) – Լոկոմոտիվ Մ.(Ռուսաստան)
ՀՖՖ-ն սկսում է քվեարկությունը․ ովքեր ենք հավակնորդները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում և Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցակ, որից էլ պետք է…
Արոնյանի ցուցադրական ելույթը Լոնդոնում
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մասնակցեց ցուցադրական ելույթի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի դասական մրցաշարի (London Chess Classic) մեկնարկից առաջ Արոնյանը խաղընկերոջ` Ջասթին Բապտիի հետ ցուցադրական ելույթ է ունեցել: Անդրանիկ տուրում նրանք սև խաղաքարերով հաղթեցին Մեթյու Սադլեր-Դեմիս Հասաբիս զույգին, իսկ երկրորդ պարտիայում ոչ-ոքի խաղացին Դեյվիդ Հաուել-Ռայկո Վույատովիչ զույգի հետ: Երրորդ տուրում Արոնյան-Բապտի զույգը…
«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը Գոմեսի հետ
Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայնագրի ժամկետը հայտնի չէ: Ըստ BBC-ի՝ Գոմեսը կմնա անկումբում մինչև 2024 թվականը: 21-ամյա խաղացողը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2015 թվականից՝ «Չարլթոնից»: ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման, իսկ Չեմպիոնների լիգայում հանդես է եկել 5 անգամ:
4 մեդալ կիոկուշին կարատեի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում
Դեկտեմբերի 7-9-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում կայացան KWU վարկածով պատանիների Աշխարհի և մեծահասակների Եվրոպայի առաջնությունները: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 14 հոգանոց պատվիրակությունը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի և փոխնախագահ Վիրաբ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բավականին հաջող մասնակցեց այս առաջնություններին՝ գրանցելով հետևյալ արդյունքները․ Պատանիների Աշխարհի առաջնությունում մեկական բրոնզե մեդալ նվաճեցին Վահագն Հակոբյանը և Մաքս Վլասյանը: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սարգսյանը արժանացավ…
Հովհաննես Բաչկովը պարտվեց
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մասնակցեց Ռուսաստանի հավաքականն ընդդեմ աշխարհի մրցաշարին: Աշխարհի թիմի կազմում 63 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը 5-ռաունդանոց մենամարտում զիջել է Ալեքսեյ Մազուրին: Ռուսաստանի թիմն առավելության է հասել 6:2 հաշվով:
Հայաստանը ներկայացնող մարզիկը արժանացել ոսկե մեդալի
Ֆինլանդիայի Իմատրա բնակավայրում կայացած դահուկավազքի միջազգային մրցաշարում հաջող է հանդես եկել Հայաստանը ներկայացնող 19-ամյա մարզիկ Միքայել Միքայելյանը: Հայտնում է A1puls.am֊ը Մեր դահուկորդը ազատ ոճի 15 կմ դահուկավազքում ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Իսկ ահա մինչեւ 20 տարեկան դահուկորդների հաշվարկով նա արդեն գրավել է 1-ին տեղը և պարգեւատրվել ոսկե մեդալով: Հիշեցնենք,…
Մեսսին 15 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ է ձեռք բերել
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մասնավոր ինքնաթիռ է գնել 15 մլն դոլարով` ընտանիքի հետ Արգենտինա մեկնումներն ավելի հարմարավետ կազմակերպելու համար, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Doble Amarilla-ն: Ինքնաթիռը նախատեսված է 16 ուղևորի համար: Այն ունի 8 անկողին, 2 լոգասենյակ և 2 խոհանոց: Ինքնաթիռի պոչի վրա պատկերված է 10 համարը, որի ներքո Մեսսին հանդես է գալիս կատալոնական…
Մխիթարյանը կարող է լինել Արսենալի երբևէ կատարած ամենավատ տրանսֆերը. երկրպագուները դժգոհ են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»: Հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով: Ունայի Էմերիի գլխավորած թիմի կազմում 83-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Լուկա Տորեյրան: Ինչպես նկատել է armsport.am-ը՝ հանդիպմանը մասնակցած Հենրիխ Մխիթարյանը խաղը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել «Արսենալի» որոշ երկրպագուներին: Թվիթերում իրենց դժգոհությունն արտահայտած երկրպագուների որոշ…














