Կաթողիկոսի տնօրինությունը չի կարող դառնալ դատական վերահսկողության առարկա

Հրապարակող՝

Կաթողիկոսի տնօրինությունը չի կարող դառնալ դատական վերահսկողության առարկա

Ամենադիտվածներ

Այսօր լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել է դատարան՝ վիճարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այդ տնօրինությունը չի կարող դառնալ դատական վերահսկողության առարկա։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումը հակասում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությանը։ Ըստ այդ կանոնադրության 61-րդ հոդվածի, թեմակալ առաջնորդը նշանակվում է Հայրապետի կողմից, և նրա պաշտոնից ետ կանչելու իրավունքը պատկանում է միայն Վեհափառ Հայրապետին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը հստակ սահմանում են, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները ևս հաստատում են եկեղեցու ինքնակառավարման սկզբունքը։ Այսպիսով, ըստ Զոհրաբյանի, դատարանը պարտավոր է մերժել նման հայցերը, քանի որ դրանք հակասում են եկեղեցու ինքնակառավարման իրավունքի սկզբունքներին։

Ամենաթարմ