Նախկինում ՊՍԺ-ում հանդես եկող, բայց ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ուրուգվայցի ֆուտբոլիստ Էդինսոն Կավանին հաջորդ շաբաթվա ընթացքում պայմանագիր կկնքի իտալական «Ռոմայի» հետ։
Այս մասին հայտնում է լրագրող Սեբաս Ջովանելին։
Նրա խոսքով՝ Գործարքը վարում է միջազգային ներդրումային ընկերությունը։
Նշենք, որ Կավանին իր կարիերայի որոշ շրջաններում հանդես է եկել Ա Սերիայում՝ խաղալով «Նապոլիի» ու «Պալերմոյի» կազմում։
Հիշեցնենք, որ ներկայումս «Ռոմայում» է հանդես գալիս նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանը։