Ցավոք, մենք միասին չխաղացինք․ Զիդանը՝ Մեսսիին

Ամենադիտվածներ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ երկրպագում է ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին։ Adidas YouTube-ի ալիքը տեսանյութ է հրապարակել, որում զրուցել են Մեսսին և Զիդանը։

«Ցավոք, մենք միասին չխաղացինք»,- ասել է Զիդանը Մեսսիին։

«Գիտես, թե որքան եմ հիանում քեզանով։ Մենք մի փոքր խաղացինք միմյանց դեմ, իսկ հետո մեր ուղիները խաչվեցին, երբ ես խաղում էի, իսկ դու մարզում էիր»,- պատասխանել է Մեսսին։

Մեսսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Ամենաթարմ