Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հավաքի ընթավքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է արել։
«Մի հայտարարություն եմ ուզում անել, ով ոնց ուզում է՝ թող հասկանա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետի աթոռին հայտնվածը շարունակական կերպով տապալում է երկրում սահմանադրական կարգը՝ յուրացնելով իշխանությունը՝ ես գտնում եմ, որ ՀՀ քաղաքացու բնական իրավունքն է նաև դիմել ծայրահեղ քայլերի և բարձրացնել ապստամբություն»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:
Նա հավելել է, որ ԱԺ-ի մուտքերը պետք է փակեն, իսկ ԱԺ պատգամավորները խորհրդարանում կարող են հայտնվել միայն «սոխ, սխտորի տնտեսական միջանցքով».
«Հարմար առիթի դեպքում այդ ճանապարհը եւս փակելու ենք»: Հավաքի վերջում շարժման անդամները երթ կազմակերպեցին: Երբ ավելի ուշ Սաղաթելյանին լրագրողները հարցրեցին, թե իրավապահները կարող են իր հայտարարությունից հետո գործ հարուցել, նա արձագանքեց, որ նախ իրավապահները պետք է ձերբակալեն Փաշինյանին. «Եկել եք ինձ քրեական գործերո՞վ եք վախեցնում: Արդեն 4 հատ կա, մի հատ այս կողմ, այն կողմ…»: