Սերբիայում եզրագծին է մոտենում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որի եզրափակիչները կայանալու են այսօր և վաղը։
Հայաստանը ներկայացնող Դավիթ Չալոյանը ոսկե մեդալի համար ռինգ դուրս կգա այսօր ու չեմպիոնությունը կվիճարկի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ։
Հիշեցնենք, որ երեկ կայացած կիսաեզրափակչում Չալոյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի նկատմամբ։