Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Գևորգյանը խոսեց Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին։
Նա նշեց, որ դրա 21 կիլոմետրը գտնվում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ու անցնում է Ադրբեջանի տարածքով, բայց այդ ճանապարհը երբեք չի փակվել։
Գևորգյանն ասաց, որ դրա վերաբերյալ համաձայնագիր չկա, այլ կա պայմանավորվածություն, որ ճանապարհը պետք է գործի ու գործում է։