Ճապոնական կոմերցիոն «Մոմո-4» հրթիռը ծովն է ընկել համակարգչային խափանման պատճառով

Հրապարակող՝

Ճապոնական կոմերցիոն «Մոմո-4» հրթիռը ծովն է ընկել համակարգչային խափանման պատճառով

Ամենադիտվածներ

Ճապոնական կոմերցիոն տիեզերական հրթիռի մեկնարկն անհաջող է եղել. «Մոմո-4-ը» ծովն է ընկել մեկնարկից որոշ ժամանակ անց: Interstellar Technologies կազմակերպությունը, որին հենց պատկանում է «Մոմո-4-ը», ուղիղ եթերով ցուցադրել է իրադարձությունը և հայտնել այդ մասին Twitter-ում:

Ըստ նրանց տարածած հաղորդագրության՝ համակարգչային խափանման պատճառն այն է եղել, որ հրթիռի շարժիչը պլանավորվածից ավելի վաղ է անջատվել:

Նշենք, որ «Մոմո-4-ի» թռիչքը նախատեսվում էր հուլիսի 20-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվել էր:

«Մոմո-4-ը» 10 մետր բարձրությամբ և 50 սմ տրամագծով հրթիռ է: Նրա նախորդը՝ «Մոմո-3-ը» փորձարկվել է մայիսին: Դա առաջին հաջող մեկնարկն էր երկու անհաջող փորձերից հետո: «Մոմո-3-ը» մոտ 100 կմ ճանապարհ է անցել:

Ամենաթարմ