fbpx
Աշխարհ

Ճապոնական երկու օդանավակայաններ փակվել են մոտեցող հզոր թայփունի պատճառով

Ճապոնիային մոտեցող «Հագիբիս» հզոր թայֆունի պատճառով երկրի տրանսպորտի նախարարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես փակել Հանեդա և Նարիտա օդանավակայանները:

Օդանավակայանների աշխատանքն ակնկալվում է վերականգնել հոկտեմբերի 13-ին: Ավելի վաղ ճապոնական ավիաընկերությունները հայտարարել էին, որ շուրջ 2000 միջազգային և ներքին չվերթներ չեղյալ են համարվել:

Թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է մինչև 65 մ/վ-ի: Օդերևութաբանները «Հագիբիս»-ն ուժգնությամբ համեմատել են «Իդա» թայֆունի հետ, որը խլել էր 1269 մարդու կյանք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ