fbpx
Աշխարհ

Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել

Ճապոնիայի հարավարևմտյան Կուտինոերաբու կղզում հրաբուխ է ժայթքել: Դրա հետևանքով մոտ 6 կմ շառավղով ծուխ ու մոխիր է տարածված: Այս մասին հայտնում է AFP-ն: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 17-ին:

«Ճապոնական հրաբուխը մոխիր ու ծուխ է արտազատել 6 կմ շառավղով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զոհերի կամ վիրավորների մասին առայժ տեղեկություններ չկան: Հայտնի է, որ այս կղզում ընդհանուր հաշվով մոտ 110 մարդ է ապրում: Բնակիչների տարհանում չի իրականացվել:

Տեղի իշխանությունները վտանգավորության դեղին աստիճան են հայտարարել, ինչը նշանակում է, որ բնակիչներին արգելվել է այցելել հրաբխին հարակից տարածք:

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ