«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ հրատապ նիստ է հրավիրվել։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշել է, որ արդեն ստեղծվել է բժշկական հանձնաժողով։
Հիշեցնենք, որ Չարչյանը երկրորդ անգամ կալանավորվեց օգոստոսի 23-ին։

