Օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացավ «Ընկերներով՝ ընկերոջ համար» խորագրով բարեգործական համերգ-ներկայացումը։ Միջոցառման ողջ հասույթը նախատեսված է ուղղել «Բարդերի» ակումբի անդամ Արմինե Հայրապետյանի բուժմանը։ Համերգը կազմակերպվել էր Ֆասթ Բանկի հովանավորությամբ, որը մշտապես աջակցում է «Բարդերի» ակումբի գործունեությանը։
Երգահան Էդուարդ Զորիկյանը նշեց, որ այս նախաձեռնությունը միավորում է երաժիշտներին, հանդիսատեսին և հովանավորներին՝ նպաստելով մշակույթի զարգացմանը։ «Այսօր հավաքվել ենք, որովհետև մեր երգասացներից ամենահմայիչը՝ Արմինեն Հայրապետյան, կարիքն ունի, որ բոլորս իր կողքին լինենք։ Առանց Ֆասթ Բանկի մասնակցության մեր ծրագրերի արդյունավետությունը շատ ավելի ցածր կլիներ»,- ասաց Զորիկյանը։
«Բարդերի» ակումբի հիմնադիր Վախթանգ Հարությունյանը ընդգծեց, որ գործարար միջավայրն ու մշակույթը սերտաճելով կարող են փոխադարձաբար օգտակար լինել։ Ֆասթ Բանկի աջակցությունը հնարավորություն է տալիս բարեգործական համերգների միջոցով հանրությանը ներկայացնել հեղինակային երգեր՝ միաժամանակ նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը։

