Չարլզ III-ի արձագանքը Էնդրյուի ձերբակալությանը

Հրապարակող՝

,

Չարլզ III-ի արձագանքը Էնդրյուի ձերբակալությանը

Ամենադիտվածներ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պաշտոնական հայտարարություն է տարածել իր կրտսեր եղբոր՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի ձերբակալության կապակցությամբ։ Էնդրյուն, ով նախկինում զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից, կասկածվում է պետական պաշտոնեական պարտականությունները չարաշահելու մեջ։ Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Նորֆոլքի Սանդրինգհեմի կալվածքում՝ 66-ամյակի օրը։ Մեղադրանքները վերաբերում են 2001-2011 թվականներին, երբ նա զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչի պաշտոնը։

Թագավոր Չարլզ III-ը ընդգծել է, որ խորը մտահոգված է եղբոր վերաբերյալ լուրերով և ընդգծել է, որ գործը պետք է քննվի լիարժեք, արդար և պատշաճ ընթացակարգով։ Նա նշել է, որ օրենքը պետք է գերակայի և որ իր ընտանիքը շարունակելու է կատարել իրենց պարտականությունը՝ ծառայելով հանրությանը։ Չարլզ III-ը նաև հավելել է, որ այս փուլում լրացուցիչ մեկնաբանություններ անելը ճիշտ չի լինի։

Նշենք նաեւ, որ նախկին արքայազն Էնդրյուն՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի 4 զավակներից 2-րդն է, ով Էփշտեյնի հետ կապերի պատճառով զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից, բայց և մշտապես հերքել է Էփշտեյնի հետ կապված որևէ անօրինականություն:

Ամենաթարմ