fbpx
Սպորտ

Նա շատ լավ է տիրում գնդակին. Չավին՝ Լևանդովսկու խաղի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գնահատել է Ռոբերտ Լևանդովսկու խաղը Լա Լիգայում իր դեբյուտային խաղում։

Երեկ կատալոնական ակումբը ոչ-ոքի խաղաց «Ռայո Վալեկանոյի» հետ (0:0) Իսպանիայի առաջնության 1-ին տուրի խաղում։ Հարձակվողը խաղացել է բոլոր 90 րոպեները։

«Ես գոհ եմ, քանի որ Լևանդովսկին աշխատում է թիմում։ Նա շատ լավ է տիրում գնդակին ու օգնում թիմակիցներին: Բայց, իհարկե, մեզ ավելի շատ արդյունավետություն է պետք։ Այսօր սա է թիմի գլխավոր խնդիրը։

Ռոբերտը, ինչպես բոլորս, հիասթափված է այս արդյունքից։ Նա կսկսի գոլի հեղինակ դառնալ, դա ժամանակի հարց է»,- ասել է Չավին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ